Skip to content
Կայքը գործարկման փուլում է
Close
Hit enter to search or ESC to close

Աշխատանքային այց՝ Ծառայության Լոռու և Տավուշի մարզային բաժիններ

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը Ծառայության ղեկավար կազմի հետ հերթական մարզային աշխատանքային այցն է կատարել Ծառայության Լոռու և Տավուշի մարզային բաժիններ՝ տեղում ծանոթանալու բաժինների աշխատանքների կազմակերպմանը, գույքագրելու առկա խնդիրները։

Վանաձորում, ապա Իջևանում մարզային բաժինների և բաժանմունքների աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Գլխավոր հարկադիր կատարողը կարևորել է Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված համալիր գործողությունների հետևողական կատարումը, հարկադիր կատարողների կողմից իրենց լիազորությունների պատշաճ իրականացումը։

Շեշտվել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել կատարողական վարույթների պատշաճ իրականացմանը, Ծառայության շահառուների հետ շփումների սպասարկման որակի բարձրացմանը, ինչպես նաև աշխատանքներ տանել քաղաքացիների կողմից Ծառայության դեպոզիտային հաշիվներին փոխանցվող գումարները հնարավորինս սեղմ ժամկետում բաշխելն ապահովելու ուղղությամբ։

Լոռու մարզային բաժնի պետ, արդարադատության մայոր Հովհաննես Մինասյանը և Տավուշի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Պավել Գրիգորյանը Սերգեյ Մեղրյանին են զեկուցել իրենց բաժինների գործունեությանն առնչվող խնդիրները, ընթացիկ այլ հարցեր։

Աշխատանքային խորհրդակցության ավարտին Գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Հաշվի առնելով երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակների արդյունքում բնակչության մի շարք խմբերի սոցիալական վիճակի խոցելիությունը՝ հատուկ ցուցումներ են տրվել հարկադիր կատարողներին այսուհետ ևս շարունակել իրենց լիազորությունների շրջանակում օրենքով սահմանված կարգով անել առավելագույնը՝ քաղաքացիների խնդիրներին հնարավորինս արագ և պատշաճ լուծում տալու համար։

Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին նաև Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալներ Լևոն Բալյանը, Արամ Կարախանյանը, Գլխավոր հարկադիր կատարողի օգնական Խաչատուր Իգիթյանը և Տնտեսական բաժնի պետ Ալբերտ Նազարյանը։

Աշխատանքային այց՝ Ծառայության Լոռու և Տավուշի մարզային բաժիններ Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը Ծառայության ղեկավար կազմի հետ հերթական մարզային աշխատանքային այցն է կատարել Ծառայության Լոռու և Տավուշի մարզային բաժիններ՝ տեղում ծանոթանալու բաժինների աշխատանքների կազմակերպմանը, գույքագրելու առկա խնդիրները։ Վանաձորում, ապա Իջևանում մարզային բաժինների և բաժանմունքների աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Գլխավոր հարկադիր կատարողը կարևորել է Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված համալիր գործողությունների […]
5 1 5 7
+374 60 713435