Skip to content
Կայքը գործարկման փուլում է
Close
Hit enter to search or ESC to close

Սերգեյ Մեղրյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզային բաժին

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի հետ օգոստոսի 28-ին աշխատանքային այց է կատարել Ծառայության Շիրակի մարզային բաժին։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ բաժնի աշխատանքների կազմակերպմանը, գույքագրել առկա խնդիրները:

Շիրակի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Թադևոս Վարդանյանի ուղեկցությամբ Արթիկ-Մարալիկ  տարածաշրջանի բաժանմունքում շրջայց կատարելիս Ծառայության ղեկավար կազմը ծանոթացել է բաժանմունքի շենքային պայմաններին, լուծում պահանջող խնդիրներին:

Ծառայության Գյումրու բաժնում աշխատանքային խորհրդակցության ժամանակ Գլխավոր հարկադիր կատարողն առանձնահատուկ ընդգծել է  Ծառայության համալիր բարեփոխումների իրականացման ճանապարհին Ծառայության առանձին գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացման պահանջը:

Սերգեյ Մեղրյանը նաև շեշտել է հատուկ ուշադրություն դարձնել քաղաքացիների համար կենսական կարևորության խնդիրներին հրատապ լուծում տալու առաջնահերթությանը, սպասարկման որակի բարձրացման ապահովմանը, որոնք Ծառայության բարեփոխման ռազմավարության առանցքային օղակներից են:

Շիրակի մարզային բաժնի պետը Գլխավոր հարկադիր կատարողին  զեկուցել է բաժնի գործունեությանն առնչվող խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող համապատասխան քայլերը, կարճված կատարողական վարույթների արխիվացման գործընթացի կազմակերպման հարցերը:

Աշխատանքային հանդիպման ավարտին տրվել են առանձին հանձնարարականներ:

Սերգեյ Մեղրյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզային բաժին Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի հետ օգոստոսի 28-ին աշխատանքային այց է կատարել Ծառայության Շիրակի մարզային բաժին։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ բաժնի աշխատանքների կազմակերպմանը, գույքագրել առկա խնդիրները: Շիրակի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Թադևոս Վարդանյանի ուղեկցությամբ Արթիկ-Մարալիկ  տարածաշրջանի բաժանմունքում շրջայց կատարելիս Ծառայության ղեկավար կազմը ծանոթացել է բաժանմունքի շենքային պայմաններին, […]
5 1 5 1
+374 60 713435