
Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենական պատերազմի վետերաններ, Արցախյան հերոսամարտի մասնակիցներ,
Շնորհավորում եմ մեր պատմության հաղթական էջերը միավորող Մայիսյան եռատոնի կապակցությամբ:
Այսօր մենք տոնում ենք Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 75-րդ, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման 28-րդ ամյակները:
Տոնի խորհուրդն ամփոփում է ոչ միայն հայ ժողովրդի պատմության փառավոր էջերի կարևորութունը, այլ նաև մեր ազգի հաղթական ոգու և գիտակցված համախմբվածության միասնականությունը:
Փառապանծ այս տոնը խաղաղության և հաղթանակի, հայ ազգի անկոտրում ոգու, ազգային ինքնության համար պայքարող և հաղթանակող հայ տեսակի մարմնացումն է. հայ ազգն ուժեղ է պետությանն ու պետականությանը նվիրված իր զավակներով:
Սիրելի՛ հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս Եռատոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն և նոր հաղթանակներ` կյանքի բոլոր ասպարեզներում:
Հավե՛րժ փառք ու պատիվ Հայրենական պատերազմում և Արցախյան հերոսամարտում նահատակված մեր խիզախ հայորդիներին:
Գլխավոր հարկադիր կատարող
Սերգեյ Մեղրյան