
Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ արդարադատության նախարարի 29.07.2016թ. № 321-Ա հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի 25.01.2021թ. որոշմամբ:
Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) հայտարարում է մրցույթ, որն անցկացվելու է ՀՀ կառավարության 02.03.2006թ. № 417-Ն որոշմամբ սահմանված կարգով:
Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով ունի օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի գնահատում իրականացնելու իրավունք:
Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճեն, օրենքով սահմանված կարգով տրված` անշարժ գույքի գնահատում կատարելու իրավասությունը հավաստող փաստաթուղթ, իր կողմից նախկինում կատարված գնահատման աշխատանքների մասին տեղեկատվություն, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գնահատման աշխատանքների օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք, ինչպես նաև մատուցվող ծառայությունների գնի վերաբերյալ առաջարկություն: Մրցույթի հայտը ներկայացվում է անձի կողմից` սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի «Չբացել մինչև հայտերի բացման օրը»:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Մրցութային հանձնաժողովին՝ Ծառայության Ընդհանուր բաժնի միջոցով ք.Երևան, Հալաբյան 41ա հասցեով մինչև 26․02․2021թ․՝ ժամը 18:00-ն։ Դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Հայտերը կբացվեն 02․03․2021թ․՝ ժամը 12։00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:
Մրցույթի հաղթող կճանաչվի ՀՀ կառավարության 02.03.2006թ. № 417-Ն որոշմամբ սահմանված պայմաններին համապատասխանող մասնակիցը:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել Ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների կողմից իրականացվող կատարողական վարույթներով անշարժ գույքի գնահատման ծառայությունների մատուցման պայմանագիր: